Հասարակություն Պատահարներ 

Ավտովթար Տավուշի մարզում

analitik.am

Երեկ՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Այգեհովիտ գյուղի բնակիչ՝ 37-ամյա Լևոն Ստեփանյանը իր վարած Opel մակնիշի 36 GN 507 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի 137 կմ հատվածում բախվել է Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղի բնակիչ՝ 49-ամյա Վովիկ Ամիրխանյանի վարած Kia մակնիշի 01 GP 022 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վ. Ամիրխանյանն ու նրա ուղևորուհի՝ Սարիգյուղի բնակիչ, 51-ամյա Սիլվա Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն։

Նույն շարքից