Հասարակություն 

Ուկրաինայում ցույց են տվել, թե ինչ տեսք ունի ներսից նախագահական օդանավը

Պարզվում է, որ ուղևորությունների ժամանակ էքս-լիդերները կարող էին զբաղվել խորհրդային ֆիլմեր դիտելով, ինչպես օրինակ՝ «Ադամանդե ձեռքը» կամ «Չի կարող պատահել»-ը։

Ուկրաինացի լրագրողները ԻԼ-62 ինքնաթիռի սրահը նկարահանել են։ Այս ինքնաթիռից են օգտվել նախագահներ Լեոնիդ Կուչման, Վիկտոր Յուշչենկոն և Վիկտոր Յանուկովիչը։ Նախկին թիվ մեկ բորտը արդեն ավելի քան տասը տարի է, ինչ կանգնած է և շարքից դուրս է եկել։

Ավիասրահում երկրի ղեկավարի համար նախատեսված է առանձին տարածք՝ աշխատասենյակով, լոգախցիկով և հանգստի վայրով։ Գործուղումների ժամանակ Կուչման, Յուշչենկոն և Յանուկովիչը կարող էին ոչ միայն աշխատել և քնել, այլև սրահում եղած հեռուստացույցով դիտել խորհրդային կինոժապավեններ։

Նախագահական ԻԼ-62-ում կար նաև նախարարների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար առանձին սրահ։ Քանի որ ինքնաթիռը նախատեսված էր երկարատև թռիչքների համար, պարենամթերքի համար այնտեղ հատուկ խոռոչ կար, որտեղ առաջ պահում էին երշիկի, պանրի, ձկան և մսի մեծ պաշար։

ТСН-ի տվյալներով՝ նախկին թիվ մեկ բորտը նախատեսվում է փոխանցել Ավիացիայի պետական թանգարան, ուր, սակայն, կարող են հասցնել միայն գետնի վրայով։ Թանգարանում արդեն մշակել են ԻԼ-62-ի տեղափոխման ծրագիրը։

Նույն շարքից