Հասարակություն Պատահարներ 

Կոտայքի մարզում 41-ամյա վարորդը «07»-ով վրաերթի է ենթարկել ծիրանի առևտրով զբաղվողին

analitik.am

Երեկ՝ հուլիսի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 41-ամյա Լ. Մ-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի 36 AՍ 568 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Պռոշյան գյուղի բնակիչ՝ 41-ամյա Ս. Պ-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ով նշված վայրում զբաղվում էր ծիրանի առք ու վաճառքով, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանը հայտնում է, որ վրաերթից հետո վարորդը հարվածել ու թափել է վրաերթի ենթակվածի կողմից վաճառվող արկղերով դարսված ծիրանները։

Նույն շարքից