Հասարակություն Իրավական 

Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերեցին զբոսաշրջիկի դրամապանակը գողանալ փորձած անձին /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Հուլիսի 26-ին «ֆեյսբուքյան» օգտատերերից մեկն իր անձնական էջում մի երիտասարդի լուսանկարներ էր հրապարակել՝ նշելով, որ նա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում փորձել է մի զբոսաշրջիկի դրամապանակը գողանալ։ Տեղեկացնենք, որ հրապարակման հիման վրա ոստիկանության Արամավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկել են համատեղ միջոցառումներ՝ պարզելով լուսանկարում պատկերված անձի ինքնությունը։

Հուլիսի 31-ին Վաղարշապատի քրեական հետախույզները Երևանում ապրող 37-ամյա տղամարդուն հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կատարվում է հետաքննություն։

Նույն շարքից