Ռուս փոփ երգիչ Եգոր Քրիդին մինչեւ 2021թ․-ն արգելել են մուտք գործել Ուկրաինա։ Այս մասին հայտնում է «112 Украина»-ը։
«Ձեր կողմից հարցում ուղարկված ՌԴ քաղաքացու մասին հայտնում ենք, որ 2016թ․-ի փետրվարին Ուկրաինայի Ազգային Անվտանգությունը որոշում է ընդունել, որ նրան 5 տարի ժամկետով արգելվում է Ուկրաինայի տարածք մուտք գործել», - հայտնել են գերատեսչությունից։
Նշվում է, որ արգելքի պատճառ կարող է հանդիսանալ այն, որ 2005թ․-ին արտիստը համերգով հանդես է եկել Ղրիմում։ Մի քանի օր առաջ նա իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որն արվել է հենց այնտեղ։ Հետեւորդները ենթադրել են, որ կատարողն այցելել է Սիմֆորոպոլ կամ Ալուշտու։
Հիշեցնենք նաեւ, որ 2016թ․-ի մարտին Եգոր Քրիդը Սանկտ Պետերբուրգից մեկնել էր Ուկրաինա, սակայն նրան չէին թողել հատել սահմանը։