Միջազգային Հասարակություն 

Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է նախարարի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները

Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի դեմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցները չեն անդրադառնա նրա աշխատանքի վրա՝ ուղղված Իրանի ազգային շահերի պաշտպանությանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է Իրանի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Պատժամիջոցների սահմանումը արտգործնախարարի դեմ ոչ մի ազդեցություն չեն գործի ԱԳՆ-ի և անձամբ նախարարի համալիր քայլերի վրա՝ ուղղված Իրանի իրավացիության ապացուցմանը, ազգային շահերի պաշտպանության, ԱՄՆ կառավարության տնտեսական ահաբեկչության դեմ պայքարին», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Իրանական նախարարությունից հավելել են, որ պատժամիջոցները Զարիֆի դեմ խոսում են իրանական դիվանագիտության դեմ ԱՄՆ-ի թուլության և անօգնականության մասին:

ԱՄՆ-ն Իրանի ԱԳ նախարարին ընդգրկել է պատժամիջոցային ցանկում՝ վերջինիս համարելով սպառնալիք ամերիկյան օրակարգի համար:

Նույն շարքից