Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանում Չինաստանից ներկրվող 300 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սեպտեմբերի 1-ից 10 տոկոս ծավալով նոր մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից ներկրվող 300 մլրդ դոլար արժողությամբ ապանքների նկատմամբ:

«Առևտրային բանակցությունները Չինաստանի հետ շարունակվում են, և այդ բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն սեպտեմբերի 1-ին կսկսի ոչ մեծ ծավալով հավելյալ մաքսատուրքեր սահմանել 10 տոկոսի չափով մնացյալ ապրանքների և ծառայությունների համար, որոնք մեր երկիր են ժամանում Չինաստանից՝ ընդհանուր առմամբ 300 մլրդ դոլար արժողությամբ», - հայտնել է Թրամփը Twitter-ում:

Նույն շարքից