Մաթեմատիկայի դպրոցական ծրագրի առաջադրանքի ճիշտ պատասխանը, որը տարածվել էր համացանցում և երկընտրանքի առաջ կանգնեցրել օգտատերերին, 16-ն է: Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել են ռուս հայտնի մաթեմատիկոսները:
Նշենք, որ առաջադրանքը Twitter-ում հրապարակել էր օգտատերերից մեկը: Խոսքը 8/2(2+2)=? Խնդրի մասին է, որը լուծելիս օգտատերերի մի մասը ստացել է 16, մյուս մասը՝ 1:
Ռուս մաթեմատիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Սերգեյ Լանդոն մեկնաբանել է, որ Ռուսաստանում բաժանումն ու բազմապատկումը տարբեր հերթականություններ ունեն, իսկ ԱՄՆ-ում կամ Անգլիայում կարող է այլ կարգ գործել: Նրա խոսքով՝ ՌԴ-ում նախ կատարվում է բաժանելու գործողությունը, այնուհետև արդյունքը բազմապատկվում է մյուս թվի հետ: Այսպիսով, ճիշտ պատասխանը ստացվում է 16:
Նման կարծիք են հայտնել նաև մի քանի այլ մաթեմատիկոսներ: