Հայաստան Քաղաքական 

Նոր կոնսոլիդացիոն բլոկում ընդգրկված են լինելու բավականին հայտնի քաղաքական գործիչ­ներ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ներքաղաքական դաշտում նոր զարգա­ցումներ են սպասվում՝ հատկապես ընդդի­մադիր սեգմենտում։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս ներկուլիսային բուռն քննարկումները շարունակվում են, ու, ըստ ամենայնի, մինչև հոկտեմբեր հնա­րավոր է 7 կուսակցությունների հայտարա­րության ձևաչափի օրինակով տեղի ունենա մի նոր կոնսոլիդացիա, բայց այս անգամ կուսակցությունների թիվը կանցնի երկու տասնյակը։

Թերթի աղբյուրը տեղեկացնում է նաև, որ կուսակցությունները պատրաստ­վում են հանրային օրակարգ ներկայացնել մի, այսպես կոչված, «աշխատանքային փաստաթուղթ», որտեղ համառոտ կերպով ներկայացված կլինեն իրենց քայլերի հաջորդականությունն ու քաղաքական նպա­տակները։

Կա տեղեկություն, որ այս կոնսոլիդացիոն բլոկում ընդգրկված են լինելու բավականին հայտնի քաղաքական գործիչ­ներ, ինչպես նաև ՀԿ սեկտորի և փորձագի­տական դաշտի առանցքային ներկայացու­ցիչներ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից