Հայաստան 

Եռյակին թույլ չեն տվել Ազատության հրապարակում բեմ տեղադրել

analitik.am

Խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերին՝ ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին եւ «ժառանգությանը» թույլ չեն տալիս Ազատության հրապարակում բեմ տեղադրել:  ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ ոստիկանները պատճառաբանել են, թե իրազեկման մեջ տեխնիկական միջոցներից «բեմ» բառը նշված չէ:

 

«Երեկ մինչեւ ուշ գիշեր Ազատության հրապարակում ենք եղել, ոստիկաններն իրենց վերադասների հրամանով մեզ թույլ չտվեցին բեմ տեղադրել: Նրանց խոսքով՝ մենք իրազեկման մեջ չենք նշել, որ բեմ ենք տեղադրելու: Ես պետք է ասեմ, որ հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տասնյակ հանրահավաքներ է արել՝ հավաքելով բեմ եւ որեւէ անգամ մենք իրազեկման մեջ դետալային չենք նշել, թե ինչ ենք բերելու մեզ հետ: Իսկ ոստիկանությունը երեկ մեզ ասում էր, որ Օպերայի շենքը մշակութային արժեք է եւ բեմ տեղադրելու համար պետք է հատուկ թույլտվություն մշակույթի նախարարությունից: Բայց մենք սրանից ողբերգություն չենք սարքում, որոշակի հարթակ կլինի, իսկ ոստիկանները գերագույն բավարարվածության են հասնում նման մանկամիտ խոչընդոտներ հարուցելով: Ոստիկանների գործողություններում ակնհայտ միտում կա, նորից եմ ասում, որ որեւէ անգամ չի եղել, որ իրազեկման մեջ հստակ նշվեն տեխնիկական միջոցները»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

 

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ եռյակը նախատեսում էր բեմ տեղադրել մեծ հեռուստացույցերով, որպեսզի հանրահավաքի՝ վերջում կանգնած քաղաքացիները տեսնեն եւ լսեն ամեն ինչ:

 

 

Սկզբնաղբյուրը՝NEWS.am

 

Նույն շարքից