Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում պայթյունների շարք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Nation TV-ն:
Առաջին 3 պայթյունները տեղի են ունեցել Պրատու Նամ շրջանում՝ 5-7 րոպեի ընթացքում: Պայթյունների արդյունքում կա երկու վիրավոր:
Մոտ երեք ժամ անց հնչել է ևս երկու պայթյուն, այս անգամ թաղամասում, որտեղ տեղակայված են մի քանի բանկերի գլխավոր գրասենյակներ, ինչպես նաև ՌԴ դեսպանությունը:
6-րդ և 7-րդ պայթյունները հնչել են Ռամի 9-րդ թագավորի անունը կրող փողոցում: Այս պայթյունների արդյունքում տուժածների մասին չի հայտնվում: