Ստավրոպոլում ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գիծ և բախվել բեռնատարին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ողբերգական վթարի արդյունքում, գործակալության տեղեկություններով, կա 5 զոհ, 18 վիրավոր, որոնցից 14-ը հոսպիտալացվել են: Տուժածներից երեքը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը կայուն է:
Վթարի պահին ավտոբուսում եղել է 23 մարդ:
Ավտովթարի հնարավոր պատճառներից մեկը 59-ամյա վարորդի հոգնածությունն է: Նա տեղում մահացել է: