Աֆղանստանում ԻՊ-ի գրոհայինները գլխատել են Թալիբան շարժման ահաբեկիչներից մեկին: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
Սպանությունը տեղի է ունեցել երեխաների ներկայությամբ, ովքեր ողջունել են ահաբեկիչների քայլը:
Հավելենք, որ մահապատժի ենթարկվելու պահին Թալիբանի անդամը կրել է կարմիր հագուստ:
Երկու ահաբեկչական խմբավորումները 2015 թվականից սրբազան պատերազմ են հայտարարել միմյանց դեմ: Որոշ տեղեկություններով, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԻՊ-ի առաջնորդը վիրավորել է Թալիբան շարժման հիմնադիր Մոհամմադ Օմարին: