Հայաստան 

Կանանց մասնակցությունը հանրային կյանքի բոլոր բնագավառներում աշխարհի բարելավման գրավականներից է. ՀՀ Նախագահ

analitik.am

ւղերձ է հղել Հայ կանանց միջազգային միավորման 7-րդ համաժողովին:  Նախագահի ուղերձում ասված է.

 

 

«Հայաստանի և սփյուռքի սիրելի´ քույրեր,

 

Ուրախ եմ, որ Հայ կանանց միջազգային միավորման 7-րդ համաժողովն անցկացվում է մայր Հայաստանում:

 

Ի դեմս ձեզ՝ ջերմորեն ողջունում եմ բոլոր հայ կանանց: Մեր ողջ պատմության ընթացքում հենց հայ կինն է պատվով կրել հայապահպանության ազնիվ ու վեհ գործի պատասխանատվությունը՝ դաստիարակելով խելացի, բարեկիրթ, մրցունակ սերունդներ: Լինելով հայկական ինքնագիտակցությունը սերնդեսերունդ փոխանցողը՝ դուք եք պաշտպանում ձեր օջախը օտարացումից և ուծացումից, ձեր համայնքներում ամուր պահում բարոյական, հոգևոր և ազգային արժեքները, մասնակցում համազգային նշանակության խնդիրների լուծմանը:

Ժամանակին համահունչ՝ այսօր թե´ Հայաստանում, թե´ սփյուռքում նորովի է արժևորվում հայ կնոջ դերը հասարակության կյանքում: Մոր և տանտիրուհու կարևորագույն առաքելությունը որևէ կերպ չպետք է սահմանափակի կանանց մասնակցությունը հանրային և տնտեսական կյանքին: Ավելին, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքները և հնարավորությունները պետք է լինեն լավագույնս պաշտպանված ինչպես տեղական ու ազգային, այդպես էլ միջազգային ու համաշխարհային մակարդակներում: Կանանց գիտելիքները, իմաստությունը, հանդուրժողականությունը, համբերատարությունը և ընդհանուր առմամբ՝ մասնակցությունը հանրային կյանքի անխտիր բոլոր բնագավառներում աշխարհի բարելավման գրավականներից են:

 

Վստահ եմ, որ հանդիպման այս հնարավորությունը դուք լավագույնս կօգտագործեք համազգային նշանակության կարևորագույն խնդիրները վերհանելու և դրանց լուծումները նախանշելու համար:

 

Հաջողություն և արգասաբեր աշխատանք եմ մաղթում Հայ կանանց միջազգային միավորման 7-րդ համաժողովի աշխատանքներին՝ ի նպաստ հայ ոգու հարատևման և ի շահ աշխարհասփյուռ հայության»:

Նույն շարքից