Հայաստան 

Լագարդը պորտապար կպարի, եթե ԱՄՆ-ի Կոնգրեսը հավանություն տա ԱՄՀ-ի բարեփոխմանը

analitik.am

Արժույթի միջազգային հմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել է, որ շատ բանի է պատրաստ, որպեսզի ԱՄՀ-ի բարեփոխման հավանության հասնի Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից, տեղեկացնում է MarketWatch-ը: Լագարդի խոսքով՝ ինքը պատրաստ Է նույնիսկ  «պորտապար պարել», եթե ԱՄՆ-ի օրենսդիրները հավանություն տան բարենորոգմանը: 

 

ԱՄՆ-ի Կոնգրեսով Հիմնադրամի բարեփոխումներն անցկացնելու փորձերը, որոնց G20-ի երկրները հավանություն են տվել տակավին 2010 թվականին, մինչ օրս չեն պսակվել հաջողությամբ:

 

Լագարդը ԱՄՀ-ի՝ 2010 թվականին համաձայնեցված բաեփոխումները համարել Է «անհետաձգելի հարց»: «Բոլորը գիտեն, որ ներկայում այս հարցը փակուղում Է գտնվում ԱՄՆ-ի Կոնգրեսի պատճառով»,- նշել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Նույն շարքից