ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ստորագրել՝ հաստատելով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երկրորդ փաթեթը: Այս մասին հայտնում է Politico-ը՝ հղում անելով ամերիկացի երկու բարձրաստիճան պաշտոնյայի:
Պատժամիջոցները կիրառվելու են կապված Սոլսբերիի հայտնի միջադեպի հետ:
Հայտնվում է, որ պետքարտուղարությունն ու ֆինանսների նախարարությունը փաթեթը պատրաստել են դեռ մարտի վերջին, սակայն նախագահ Թրամփը ձգձգել է դրա ստորագրումը:
Պարբերականը գրում է, որ Թրամփը միտումնավոր է ձգձգել փաթեթի ստորագրումը, որպեսզի խուսափի ՌԴ նախագահին հակադրվելուց: