Հայաստան 

Գերեվարված և սպանված Կարեն Պետրոսյանի մարմինը վերադարձվել է Հայաստանին

analitik.am

Ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել Ադրբեջանում գերեվարված և սպանված Կարեն Պետրոսյանի մարմինը: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի Գերիների, պատանդների և անհետ կորածների պետկոմիտեին:

 

Հաղորդվում է, որ մարմնի հանձնումն իրականացվել է հոկտեմբերի 10-ին Կարմիր խաչի միջնորդությամբ՝ Ղազախի շրջանի Բալա Ջաֆարլի գյուղի տարածքում:

 

Հիշեցնենք, Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանը օգոստոսի 7-ին անզգուշաբար անցել էր սահմանը և գերեվարվել Ադրբեջանի տարածքում: Օգոստոսի 8-ի առավոտյան պաշտոնական Բաքուն հայտարարեց, որ Կարեն Պետրոսյանը «հանկարծակի մահացել է»:

Նույն շարքից