Օգոստոսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այս մասին գրում է Sputnik Հայաստանը:
Գորիս քաղաքում ապրող մի տղամարդ նռնակով զինված մտել է ոստիկանության Գորիսի բաժին ու սպառնացել, որ բոլորին կպայթեցնի։ Ոստիկաններին հաջողվել է ձեռքից խլել մարտական նռնակն ու վնասազերծել նրան։
Իրավապահները պարզում են, թե ինչ պատճառներով է տղամարդը նման ծայրահեղ քայլի դիմել։