Քաղաքական Միջազգային 

Կլիչկոն իրեն համեմատել է անգլիական թագուհու հետ

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ փաստացի գործադիր իշխանություն չունի քաղաքում և ազդեցություն չունի տեղի ունեցող գործընթացների վրա:

«Ի՞նչ ինքնակառավարման մասին է խոսքը, երբ Կիևի բնակչության կողմից ընտրված քաղաքապետը դառնում է «անգլիական թագուհի» և ազդեցություն չի ունենում տեղի ունեցող գործընթացների վրա, ուղղակի ժապավեններ է կտրում»,-ասել է նա:

Կլիչկոն հավելել է, որ չի կարողանում վերահսկել քաղաքի բյուջեն, իրականացնել նախագծեր, որոնց մասով խոստումներ է տվել ընտրություններից առաջ:

Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետը նշել է, որ պայքարելու է իր իրավունքների համար, քանի որ պատասխանատվություն է կրում նրա համար, թե ինչ է տեղի ունենում Կիևում:

Նույն շարքից