Հայաստան 

ԱՊՀ տարածքում առաջին միջազգային դպրոց-պանսիոնը կբացվի Դիլիջանում. ՀՀ Նախագահ

analitik.am

 Բարձրորակ կրթության ապահովումն ու գիտելիքահենք տնտեսության ստեղծումը Հայաստանում հռչակված են պետական առաջնահերթություն: Այս մասին Մինսկում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ԱՊՀ գործընկերներին տեղեկացրել է, որ մի քանի օրից Դիլիջանում կբացվի Համագործակցության տարածքում առաջին դպրոց-պանսիոնը, որը մտնում է Համաշխարհային միացյալ քոլեջների կրթական ցանցի մեջ, որտեղ սովորելու համար Հայաստան են ժամանել 96 պատանիներ աշխարհի 50 երկրներից, այդ թվում՝ 14 հոգի ԱՊՀ պետություններից: «Հաջորդ տարի նախատեսվում է Վորոնեժն ու Կուլյաբը հայտարարել «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ», իսկ տարին՝ կրթության տարի:


Հուսով ենք, որ այդ որոշումների իրագործումը նպաստելու է մեր ընդհանուր հումանիտար տարածքում կապերի ամրապնդմանը, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում շփումների զարգացմանը, ինչպես նաև զբոսաշրջային փոխանակումների ընդլայնմանը: Այդ նախագծերն ամբողջապես համահունչ են Հայաստանում բարձրորակ կրթության ապահովման և գիտելիքահենք տնտեսության ստեղծման ուղղությամբ մեր քաղաքականությանը: Այդ ոլորտները մեր երկրում հռչակված են պետական առաջնահերթություն»,-ընդգծել է ՀՀ Նախագահը:

Նույն շարքից