«Սանիտեք» ընկերությունը Հայաստանում գործում է արդեն 4,5 տարի՝ մատուցելով աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություն: Այն միջազգային ներդրող է, ով ունի սեփականատերի Լիբանանից և Կանադայից: «Սանիտեք»-ն այն պիոներներից, որոնք Հայաստանում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություն է մատուցում: Ընկերությունն իրականացրել է միլիոնավոր դոլարների ներդրում, որպեսզի հնարավորություն ունենա ձեռք բերել բարձր տեխնոլոգիական սարքավորումներ և եվրոպական ստանդարտներին համապատասխանող աքսեսուարներ Երևանին ծառայություններ մատուցելու համար: Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սանիտեք» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը:
Թավիլը հերքեց խոսակցությունը, թե կապ ունեն Երևանի նախկին իշխանությունների հետ և հիմա սաբոտաժի է գնում՝ նշելով, որ «Սանիտեք»-ը չունի քաղաքական պատկանելություն, ընկերության միակ մտահոգությունը պատշաճ կերպով ծառայություն մատուցելն է. «Չնայած իր անկայուն ֆինանսական վիճակին և ընկերության կարողությունները սպառելու տեղական իշխանությունների համառ ջանքերին՝ «Սանիտեք»-ը շարունակեց իր ջանքերը՝ հուսալով, որ մի օր տեղական իշխանությունները կգիտակցեն և կհասկան իրավիճակը և հնարավոր կլինի ընդհանուր հայտարարի գալ:
Ընկերության գլխավոր գործադիր տնօրենը հայտնեց, որ 2018 թվականի հոկտեմբերին քննարկումներ են եղել Երևանի նոր իշխանությունների հետ. «Սանիտեքի կողմից ներկայացվել է պայմանագրի արժեքի ավելացման առաջարկը՝ ունենալով հետագա ներդրումներ կատարելու և ծառայությունները բարելավելու պարտավորություն: Մի քանի հանդիպումից հետո քաղաքապետարանն արեց իր առաջարկը՝ մեքենաներ գնել և վարձակալության տալ «Սանիտեք»-ին: Այն ընդունվեց ընկերության կողմից: Ենթադրվում էր, որ քաղաքապետարանը տենդեր պետք է հայտարարի աղբատարեր գնելու համար:
Մենք ամեն անգամ առաջարկել ենք արձանագրել հանդիպումները, որ ներկա լինի քարտուղար, սակայն մեր առաջարկությունները մերժվել են, փոխարենը մեզ ասել են, որ քաղաքապետի խոսքն ավելի կարևոր է, քան մեկ կտոր թուղթը: Մի քանի շաբաթ անց քաղաքապետը հեռախոսով տեղեկացրեց «Սանիտեք»-ի տնօրենին, որ տենդերը ձախողվել է իրավական պատճառներից ելնելով ու «Սանիտեք»-ը պետք է գնի աղբատար մեքենաները:
Ընկերությունն այդ ժամանակ պատրաստակամություն հայտնեց նոր ներդրումներ անել և գնել նոր աղբատար մեքենաներ՝ երեք պայմանով՝ քաղաքապետարանը վստահեցնում է բանկին, որ ոչ մի դեպքում չի չեղարկելու պայմանագիրը, քաղաքապետարանն ինչ-որ կերպ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ընկերությանը, քաղաքապետարանը պարտավորվում է հիմնովին վերանորոգել Նուբարաշենի աղբավայրը: Սակայն քաղաքապետարանը չպատասխանեց մեր պայմաններին: Դրանից հետո քաղաքապետարանի հետ կապը զարմանալիորեն ընդհատվեց: Մի օր էլ մենք մեդիայից իմացանք, որ քաղաքապետարանը պատրաստվում է դիմել կառավարությանը՝ թույլ տալ իրականացնել մեկ անձից գնում և հիմնել ընկերություն: Այդ ընթացքում նամակագրությունը շարունակվում էր, նշվում է, որ խնդիրը կրիտիկական վիճակի կհասնի, եթե համապարփակ քայլեր չարվեն:
Այս ընթացքում ընկերությունը քայլեր է ձեռնարկել բանակցությունները վերսկսելու համար, անգամ նամակ է ուղարկվել վարչապետի գրասենյակ, դրանք մնացել են անպատասխան, նամակները հասցեագրվել են քաղաքապետարանին»։