Հասարակություն 

«Սանիտեք»-ն ունի հարցի լուծումը. Ընկերության գործադիր տնօրենը ներկայացրեց առաջարկությունները

Մենք ունենք երկու առաջարկ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սանիթեք» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը՝ խոսելով այն մասին, թե ինչպես կարելի է դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Կարճաժամկետ առումով Թավիլն առաջարկում է համատեղել ջանքերը, իսկ երկարաժամկետի մասով ընկերության գործադիր տնօրենն ասաց, որ պատրաստ են անմիջապես կատարել 4 միլիոն դոլարի ներդրում նոր աղբատար մեքենաներ և աղբադույլեր գնելու համար. «Մենք պատրաստ ենք տարեկան 500 աղբաման ձեռք բերելու համար ներդրում կատարել, հնարավորինս արդիականացնել ավտոպարկը, ներդնել կորպորատիվ կառավարման սկզբունքներ՝ թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելու համար, Երևանի քաղաքապետարանին ներկայացնել հորիզոնական մոնիթորինգի համակարգը: Մենք պարտավորվում ենք վերակառուցել առկա ֆինանսական պարտավորությունները»:

Թավիլի խոսքերով, քաղաքապետարանը դրա փոխարեն որոշակի բաներ պետք է անի՝ մշակել և ներդնել աղբի կառավարման քաղաքականություն և գործողությունների ծրագիր, իրականացնել «Նուբարաշենի» աղբավայրի ենթակառուցվածքների զարգացում, որի մասին խոստացել են ամիսներ շարունակ. «Անգամ քաղաքապետը 2018-ի հոկտեմբերին եղավ «Նուբարաշենի» աղբավայրում և ցույց տվեց, թե ինչպիսի վիճակում է այն գտնվում: Մենք պահանջում ենք, որ քաղաքապետարանը ներդնի թափոնների հեռացման լայնածավալ քաղաքականություն, այդ քաղաքականության վերահսկողության ուժեղացում, վերանայել պայմանագրի արժեքը՝ ունենալով փորձագիտական եզրակացություն, որը կգնահատի «Սանիտեք»-ի կողմից մատուցվող ծառայությունների առևտրային արժեքը, ընդլայնել պայմանագրի պայմաններ, ետ վճարել մինչ այս իրականացված տուգանքները»։

Հիմա ընկերությունում սպասում են, որ քաղաքապետարանից դուրս կգան կոնտակտի, իսկ եթե դա չլինի, իրենք կդիմեն արբիտրաժ:

Նույն շարքից