Հայաստան 

Հերմինե Նաղդալյանը խոսել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարի փոփոխության հարցի մասին

analitik.am

 ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի փոփոխության հարց պատվիրակության ղեկավարի և մյուս անդամների հետ չի քննարկվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով պատվիրակության ղեկավարի փոփոխության մասին մամուլում շրջանառվող լուրերին: «Գոնե այս պահի դրությամբ` ինձ հետ, ինչպես նաև պատվիրակության մյուս անդամների հետ նման հարց չի քննարկվել»,- նշեց նա:


Միևնույն ժամանակ, Հերմինե Նաղդալյանը չբացառեց, որ պատվիրակության կազմում փոփոխություններ կարող են լինել:

 

ԵԽԽՎ վերջին նստաշրջանից հետո մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը փոխվելու է: Որպես պատվիրակության ղեկավարի թեկնածուներ շրջանառվում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի անունները:

Նույն շարքից