Մալայզիական Ջոհոր նահանգում դայակը սեփական կյանքի գնով այրվող տնից փրկել է փոքրիկ երեխաներին: Այս մասին հայտնում է AsiaOne-ը:
Երբ 59-ամյա դայակը վերադարձել է խանութից, տեսել է, որ տունը կրակի մեջ է: Այդ ժամանակ տանը երկու երեխա է եղել՝ աղջիկներ, այդ թվում նաև դայակի թոռնուհին: Դայակը փորձել է մտնել տուն, սակայն նրան թույլ չեն տվել:
Այդ ժամանակ տուն է մտել դայակի 31-ամյա որդին, ով չի կարողացել հասնել երեխաների սենյակ: Այն ընթացքում, երբ վերջինս ուղիներ է փնտրել, մայրը կարողացել է մտնել տուն ու հասնել երեխաների սենյակ: Երբ երիտասարդն ի վերջո գտել է երեխաների սենյակը, այնտեղ տեսել է նաև մորը՝ ով մարմնով փակած է եղել երեխաներին՝ պաշտպանելով նրանց կրակից:
Երեխաներից մեկը չի տուժել, մյուսը այրվածքներ ունի, իսկ դայակը հիվանդանոցում մահացել է: