Հասարակություն 

Տարոն Մարգարյանը որևէ կապ չունի «Սանիթեքի» հետ. Նիկոլաս Թավիլ

Անհասկանալի է, թե այդ լուրերն ինչու են շրջանառվում: Այսօր՝ օգոստոսի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սանիթեք» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը՝ պատասխանելով խոսակցություններին, թե Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավտոմեքենաներ է ունեցել, որոնք մասնակցել են աղբահանության գործին ու այդ ավտոմեքենաներն իր հետ տարել է, երբ հեռացել է պաշտոնից:

Թավիլը նշեց, որ Մարգարյանը ոչ սեփականատեր է, ոչ բաժնետեր, ոչ գործընկեր է,  որևէ կապ չունի «Սանիթեքի» հետ. «Ուղղակի այն ընթացքում, երբ «Սանիթեքը» եկավ Հայաստան, նա էր Երևանի քաղաքապետը»:

Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ «Սանիթեքը» սաբոտաժի է գնում, Թավիլը նշեց, որ նման բան հնարավո չէ, անհասկանալի է, թե ինչու պետք է ներդրողը գնա նման քայլի:

Նույն շարքից