Հայաստան 

Ժողովուրդը հոգնել է ու փոփոխություններ է ուզում. Մելքումյան

analitik.am

Եռյակի հանրահավաքը՝ Ազատության հրապարակում մեկնարկեց: Հնարահավաքին ներկա են նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

 

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը ողջունելով ներկաներին, նշեց.« Լինելով ՀՀ տարբեր մարզերում ու քաղաքներում, տեսանք, որ բնակչությունը փոփոխություններ է ուզում, հոգնել է այս վիճակից: Մենք եղել ենք արդյունաբերության երկիր, գիտության երկիր, այսօր դրանք փլուզվել են: Պետությունը պետք է երաշխավորի ներդրումների անվտանգությունը, «Շրջանառության հարկի» հետ փաստաթղթաշրջանառությունն են դրել, ինչու՞ համար: Այսօր Հայաստանում գործազրկությունն ահռելի թվերի է հասնում, արտագաղթը նույնպես: Եռյակի քաղաքական ուժերը, որոնք ներկայացրել են տասներկու կետերը և ստացել են մի քանի էջ պատասխան իշխանույթունից, պահանջում են լուրջ քայլեր: Այսօր այս իշխանությունը ժողովրդին հասցնելով ծայրահեղ աղքատության ուզում է Սահմանադրական բարեփոխումներ անի… Մենք ուզում ենք իշխանափոխություն և հասնելու ենք դրան:

Նույն շարքից