Հասարակություն Բարի օր 

Երևանն աղբից մաքրելու հույսերն այս պահին դժվար արդարանան. Անի Հովհաննիսյան

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման համահիմնադիր Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երևանն աղբից մաքրելու հույսերն այս պահին դժվար արդարանան...

Հաշվի առնելով այն, որ Երևանում գոյացած աղբակույտերը դարձել են լրջագույն խնդիր Երևանի համար՝ ուշադիր հետևեցի Սանիթեքի ղեկավարի ասուլիսին: Ստացվում է.

1.Ըստ Սանիթեքի, իրենց ընկերության դեմ հարուցվել է անօրինական քրեական գործ, որի նպատակը քաղաքական ճնշումների միջոցով ընկերությանը շուկայից դուրս մղելն է և Սանիթեքի սեփականությունը բռնագանձելը:

2.Սանիթեքը չունի որևէ կապեր նախորդ իշխանությունների կամ քաղաքական այլ ուժերի հետ:

3.Սանիթեքը պատրաստակամություն է հայտնել նոր ներդրումներ անել և գնել նոր աղբատար մեքենաներ՝ երեք պայմանով՝ քաղաքապետարանը վստահեցնում է բանկին, որ ոչ մի դեպքում չի չեղարկելու պայմանագիրը, քաղաքապետարանն ինչ-որ կերպ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ընկերությանը, քաղաքապետարանը պարտավորվում է հիմնովին վերանորոգել Նուբարաշենի աղբավայրը: Քաղաքապետարանը չի պատասխանել իրենց մեր պայմաններին:

Դրանից հետո քաղաքապետարանի հետ կապը ընդհատվել է: Սանիթեքի ղեկավարն ասում է, որ մի օր մեդիայից տեղեկացել են, որ քաղաքապետարանը պատրաստվում է դիմել կառավարությանը՝ թույլ տալ իրականացնել մեկ անձից գնում և հիմնել ընկերություն: Չնայած որ Սանիթեքը քաղաքապետարանի հետ բանակցությունների մեջ է եղել այդ փուլում և նշել է, որ խնդիրը կրիտիկական վիճակի կհասնի, եթե համապարփակ քայլեր չարվեն:

4. Սանիթեքը քայլեր է ձեռնարկել բանակցությունները վերսկսելու համար, անգամ նամակ է ուղարկվել վարչապետի գրասենյակ, բայց դրանք մնացել են անպատասխան, նամակները հասցեագրվել են քաղաքապետարանին։

Փաստացի, Սանիթեքի ղեկավարության հայտնած տեղեկություններից կարելի է եզրահանգել՝

1. Սանիթեքը ստում է, եթե այդպես է, ապա Երևանի քաղաքապետարանը պետք է հիմնավոր փաստեր ներկայացնի, որ դա այդպես է և պատասխանատվության ենթարկի Սանիթեքին:

2. Սանիթեքը ճիշտ է ասում, եթե այդպես է, ապա կառավարությունը պետք է միջամտի և Երևանի քաղաքապետին պատասխանատվության ենթարկի՝ աղբահանության նման կարևորագույն հարցին անփույթ ու մատների արանքով նայելու մոտեցման համար: Ձեռնարկվեն քայլեր ընկերության հետ պայմանավորվելու և նորմալ աղբահանություն կազմակերպելու համար:

Հ.Գ. Ընդհանուր առմամբ, Երևանի որևէ բնակչի, ով վճարում է աղբահանություն իրականացնելու համար, չի հետաքրքրում ու չպիտի հետաքրքրի այս ամբողջ մանրամասները՝ կա փաստ, որ աղբը չի հավաքվում, իսկ աղբահանության պատասխանատում Երևանի քաղաքապետարանն է, հետևաբար հենց վերջինիս խնդիրն է այն ընկերության հետ, որի հետ պայմանագիր ունի պայմանավորվելն ու համաձայնության գալը»:

Նույն շարքից