Հասարակություն 

Իշխանությունը պարտիզանական պայքար է մղում դատական համակարգը վերցնելու համար. Աղասի Ենոքյան

Դավիթ Գրիգորյանի շուրջ ստեղծված իրավիճակը պարզ արտահայտությունն է նրա, որ այսօրվա քրեադատավարական օրենսգրքի մեջ դրված են այնպիսի պահանջներ, որոնք այսօրվա դատարանները չեն կարողանում բավարարել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ նշելով, որ դատավորները պարզապես չեն հասցնում քննել գործերը․ «Ենթադրենք Հայաստանում կա 270 դատավոր, և նրանցից շատերը քննում են մինչև հարյուր դատական գործ։ Դա սարսափելի մեծ թիվ է։ Այսինքն, դատավորների թիվը շատ քիչ է։ Սա նշանակում է, որ դատավորները պարզապես չեն հասցնում քննել իրենց գործերը»։

Քաղաքագետը նշել է, որ Դավիթ Գրիգորյանի գործողությունների մեջ հանցագործություն տեսնելն ուղղակի զարմանալի է․ «Այստեղ հանցագործություն տեսնելը պարզապես զարմանալի է, որովհետև հանցագործության մեջ պետք է լինի շահ։ Ի՞նչ շահ պետք է հետապնդեր Դավիթ Գրիգորյանը։ Սա քաղաքական հետապնդում է Դավիթ Գրիգորյանի նկատմամբ։ Սա դատական համակարգն իրենց ենթարկելու իշխանությունների հաջորդ քայլն Է»։

Ենոքյանն ընդգծել է, որ իշխանությունների որոշ քայլեր հաջող էին․ «Օրինակ՝ ԲԴԽ-ը և Արմեն Դանիելյանին կարողացան իրենց ենթարկեցնել, իսկ Դավիթ Գրիգորյանին կամ ՍԴ-ն՝ չկարողացան։ Այսպես իշխանությունը պարտիզանական պայքար է մղում դատական համակարգը վերցնելու համար»,-ասաց նա։

Նույն շարքից