Տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն այսօր չհերքեց, բայց նաեւ չհաստատեց, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսչական մարմնի խորհրդի նիստի ժամանակ ասել է ‹‹քաղաքացուն պասլատ անեիր››:
«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Է. Խուրշուդյանն ասաց. ‹‹Ես ուրիշի փոխարեն որևէ մեկնաբանություն չեմ ուզում տալ, մենք ունենք նիստի արձանագրությունը՝ զետեղված մեր ֆեյսբուքյան էջում: Ես չեմ ասելու, թե ինչ-որ մեկն ինչ է ասել, եթե հարց ունեք ուղղելու, ես գտնում եմ՝ շատ ավելի ճիշտ և նպատակային է ուղղել այն մարդուն, ով ենթադրաբար կամ վստահաբար նման արտահայտություն արել է››:
Նա նշեց, որ կան կյանքի որոշակի սկզբունքներ, որոնք պետք է համատեղել պաշտոնի հետ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում