Հայաստան 

Եթե իշխանությունները համառեն, ապա մենք կքշենք այս իշխանություններին իրենց սիրած ջհանդամի ծոցը. Զուրաբյան

analitik.am

Լևոն Զուրաբյանը Ազատության հրապարակում իր ելույթում նշեց. «Սերժ Սարգսյան, դու իշխանույթան ես եկել ընտրությունները կեղծելով, քո ուսերին է մարտիմեկյան արյունը: Պետք է պատասխան տաք երկրի աղքատության համար, լիսկաների համար, ժողովրդի համբերությունը լցվել է, դու և քո հանրապետական ռեժիմը պետք է հեռանաք: Եկել է ժամանակ, որ իշխանությունն օրինական տիրոջը՝ ժողովրդին հանձնեք:

 

Իշխանությունը երկու ճանապարհ ունի,մենք չենք ցանկանում ցնցումներ՝ կամ պետք է հեռանա, կամ էլ մենք կհեռացնենք: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի սահմանադրական բարեփոխումներ չլինեն: Հայաստանում շատ սեղմ ժամանակահատվածում պետք է լեգիտիմ իշխանություն ձևավորել: Հայաստանի իշխանություններին մի քանի օր ժամանակ ենք տալիս, որը անպատվավոր ճանապարհ է Սերժի նման բռնապետի համար: Եթե իշխանությունները համառեն, ապա մենք կքշենք այս իշխանություններին իրենց սիրած ջհանդամի ծոցը»:

Նույն շարքից