Հասարակություն 

Վստահ եմ, որ կեղծ լուրերի հարցը կլուծվի առանց էական միջամտությունների․ Մարիամ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ինսթագրամյան իր էջի սթորի բաժնում գրառում է կատարել: Նրա հետևորդներից մեկը դիմել է նրան՝ գրելով, որ շատ է խնդրում, որպեսզի վերջինս չընկճվի սուտ լուրերից, ինչին ի պատասխան Մարիամ Փաշինյանը գրել է.

«Վստահ եմ, որ կեղծ լուրերի հարցը կլուծվի առանց էական միջամտությունների… կեղծ լուրեր տարածում են ծախու լրատվամիջոցները, կամ նրանք, ովքեր չեն հարգում իրենց մասնագիտությունը»:

Հիշեցնենք, որ սթորի բաժնում հրապարակումը պահպանվում է 24 ժամ։

Նույն շարքից