Հայաստան 

Սկսել ենք մի գործընթաց, որը արմատական փոփոխությունների է տանելու. Դեմիրճյան

analitik.am

ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը հանրահավաքին ողջունելով ներկաներին ասաց.  «Սահամադրությունը բազմիցս կեղծած իշխանությունը ձեռնամուխ է եղել սահամանադրական փոփոխություններ իրականցնելու. չկան ոչ մի նախադրյալներ այդ փոփոխություններն իրականացնելու համար: Այսօր այս վիճակում ենք, քանի որ այդ Սահամանադրությունը ոտնատակ են անում:  Հայաստանին արհեստական օրակարգեր պետք չեն, պետք են իրականացվող բարեփոխումներ:  Կուտակված խնդիրներն այս վարչախումբը չի կարող լուծել, քանի որ այն տարիներ շարունակ որոշ խմբերի համար հանդիսացել է փողի աղբյուր բիզնեսն առաջ տանելու համար: Ներկայացված տասներկու պահանջները չեն կատարվել, որևէ դրական միտում տնտեսության մեջ չի նկատվում, միայն վարչապետի փոփոխությամբ հարց չի լուծվի, պետք են համակարգային փոփխություններ: Սկսել ենք մի գործընթաց, որը արմատական փոփոխությունների է տանելու»: 

Նույն շարքից