Հայաստան 

Անցյալ տարի պետական հանցագործությամբ Ս. Սարգսյանը գողացավ ոչ թե իմ քվեն, այլ ժողովրդի ձայնը. Րաֆֆի Հովհաննիսյան

analitik.am

Ներկայացնում ենք «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը մասամբ՝  քառյակի  հանրահավաքին.

 

«Հինգ տարի առաջ այս օրը նա ստորագրել տվեց այն արձանագրությունները, որոնք հակապետական էին, հակասահմանադրական: Անցյալ տարի պետական հանցագործությամբ նա գողացավ ոչ թե իմ քվեն, այլ ժողովրդի ձայնը՝ արհամարհելով ժողովրդի խոսքը ևս մեկ անգամ: Այսօր իր ստորագորությունը դրեց մի փաստաթղթի վրա, որով վաճառեց Հայաստանի անկախությունը: Իր ցանկացած արտաքին և ներքին քայլ առ ոչինչ է և ժողովուրդը չի ընդունում, միայն լեգիտիմ իշխանությունը, նոր ազգային ժողովը , միայն լեգիտիմ իշխանությունը կարող է շտկտել Հայաստան- Ռուսաստան համագործակցություան խնդիրը, և միայն լեգիտիմ իշխանությունն է, որ կարող է հաշվետու լինել ժողովրդի առջև՝ թույլ չտալու անարդարություններ: Շնորհակալություն եմ հայտնում այսօր հարթակում կանգնած բոլոր ուժերին, որ բոլոր տեսակի խնդիրներ հաղթահարեցին, որ կանգնեն ձեզ հետ, և կլինեն վաղը, հաջորդ շաբաթ, շնորհակալություն պետք է հայտնել պարոն Սարգսյանին և ասել բարի ճանապարհ, ձեր ժամանակը լրացել է: Ամեն մեկդ մասնակից եք լինելու այս հաղթանակին և  առանց ձեզ ոչ մի քայլ չի աևձանագրվելու: Այստեղ կանգնածները հաշվետու են ձեր առաջ և մենք միասին գնալու ենք մինչև վերջ»:

Նույն շարքից