Հայաստան 

Այլևս անշրջելի է ժողովրդի արդարացի պահանջը. Վահե Էնֆիաջյան

analitik.am

ԲՀԿ երիտթևի ղեկավար Վահե Էնֆիաջյանը գրում է իր ՖԲ էջում.

Այսօր Ազատության հրապարակում մենք կրկին ապացուցեցինք, որ պատրաստ ենք ու վճռական մեր պայքարում՝ առաջնորդվելով հանուն ժողովրդի և ժողովրդի համար սկզբունքով:

Քիչ առաջ, տասնյակ հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ ավարտված հանրահավաքից հետո ՈՉ կոչերով պաստառներ տեղադրեցինք կառավարության շենքի մոտ, որով ևս մեկ անգամ բարձրաձայնեցինք հասարակության հավանությունը ստացած 12 կետերը և ՈՉ ասեցինք Սահմանադրական այն փոփոխություններին, որը փորձում են իշխանությունները հրամցնեն հանրությանը:
Ժողովուրդը չի ցանկանում և չի հանդուրժի Սահմանադրական արհեստածին այն փոփոխությունները, որով կանաչ ճանապարհ է բացվում ներկա իշխանության վերարտադրվելուն:

Այլևս անշրջելի է ժողովրդի արդարացի պահանջը:

Նույն շարքից