Հասարակություն 

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը՝ Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցներին հեռացնելու վերաբերյալ լուրերի մասին

Հայտնում ենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կապ է հաստատել Սոչիի օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր կողմերի հետ՝ տեղեկատվության ճշտման և պարզաբանումներ ստանալու նպատակով։

Զրույցներ են տեղի ունեցել Սոչիի համապատասխան մարմինների, օդանավակայանի ղեկավարության, իրավիճակի մասնակից քաղաքացիների խմբի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Դեսպանությունը ստացել է տարբեր կողմերի պարզաբանումները, այդ թվում նաև՝ քաղաքացիների խմբի, տեղի հայ համայնքի և պատկան մարմինների կողմից։

Նշյալ հարցը գտնվում է դեսպանության ուշադրության կենտրոնում։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանություն

Նույն շարքից