Չեմ կարող անուններ տալ, քանի որ ՔԿ-ում հարուցված քրեական գործը դեռևս քննվում է և նախաքննական գաղտնիքը կարող է բացահայտել միայն նախաքննություն իրականացնող մարմինը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով Իջևանի դեպքերի մասին:
Հարցին՝ ԱԱԾ-ն արդյո՞ք շարունակում է գործողություններ իրականացնել Իջևանում, Վանեցյանն ասաց, որ ԱԱԾ-ն շարունակում է մշտապես գործունեություն ծավալել ամենուրեք, անհրաժեշտության դեպքում նաև Հայաստանից դուրս:
Վանեցյանը պնդեց, որ Իջևանում կազմակերպված բողոքի ակցիաները չեն եղել ինքնաբուխ հավաքներ, եղել են մի խումբ անձանց կողմից հրահրված:
ԱԱԾ տնօրենն անուններ չտվեց։