Հասարակություն 

ԱԱԾ- տնօրենը՝ վարչապետի նշած դավադիր ուժերի մասին

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, խոսելով վարչապետ Փաշինյանի նշած դավադիր ուժերի մասին, որոնք կարող են պատերազմ հրարել Արցախում և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԱԱԾ-ն զբաղվում է հարցով, ասաց, որ ԱԱԾ-ն անընդհատ, առանց մեկ րոպե դադարի իրականացնում է իր առջև դրված խնդիրները. «Մենք աշխատում ենք 24 ժամ ռեժիմով, մշտապես իրականացնում ենք բոլոր գործողությունները, որպեսզի ապահովենք Հայաստանի և Արցախի անվտանգությունը»:

Վանեցյանի խոսքերով, եթե պարզեն հստակ անուններ, հստակ գործողություններ լինեն այդ անձանց արարքներում, ԱԱԾ-ն միանշանակ կարձագանքի, եթե կլինի քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտություն, մարդիկ, անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից ու դիրքից, անխտիր կենթարկվեն պատասխանատվության:

ԱԱԾ տնօրենը չցանկացավ մեկնաբանել վարչապետի հայտարարությունն ու առհասարակ չի ցանկանում մեկնաբանել քաղաքական հայտարարությունները:

Նույն շարքից