Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրը վերահսկվում էր ոստիկանության ծառայողների կողմից: Պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկը՝ 555ԼԼ05 պետհամարանիշով «Ռենջ Ռովերը», առանց իրավապահների թույլտվության, մի քաղաքացի հեռացրեց դեպքի վայրից:
Tert.am-ի տեղեկություններով «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենան դեպքի վայրից հեռացնողը եղել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի(Շշի Մելո) որդին:
Դեպքի վայրից հեռացվելուց հետո մեկ ժամ անց ոստիկանները մեքենան հետ են բերել դեպքի վայր:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում