Հայաստան 

Թուրքական մամուլն անդրադարձել է եռյակի հանրահավաքին

analitik.am

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած` եռյակի հանրահավաքին:   «Երևանում երեք ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած հանրահավաքին ներկա է եղել մոտ 12.000 մարդ»,- գրել է թուրքական Sondakika-ն:  


Ըստ լրատվամիջոցի՝ երկրի ընդդիմադիր երեք կուսակցությունների ղեկավարներն ու դրանց անդամները հանրահավաքի ընթացքում ցույց են տվել իրենց անհամաձայնությունը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սահմանադրության մեջ բարեփոխումներ անելու առաջարկին, ըստ որի՝ վարչապետը կդառնա կառավարության ամենալիազորված անձը:


  «Ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը, քանի դեռ ավելի չի խորացել երկրի տնտեսական ծանր վիճակը». գրում է լրատվամիջոցը եւ հավելում. «Ըստ ընդդիմադիրների՝ Սերժ Սարգսյանը, ով երկրորդ անգամ է ընտրվել նախագահի պաշտոնում, և որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2018 թվականին, Սահմանադրության բարեփոխման առաջարկ է արել, որպեսզի երրորդ անգամ ևս ընտրվի նախագահ»: 



Սկզբնաղբյուրը` yerkir.am 

Նույն շարքից