Հայաստան 

Ադրբեջանական մամուլը՝ եռյակի հանրահավաքի մասին

analitik.am

Ադրբեջանական  մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած` եռյակի հանրահավաքին:   Ուշագրավ է, որ ադրբեջանական АПА-ն իր անդրադարձում նշում է, թե «եռյակ»-ը  բողոքել է ոչ  միայն նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության և տնտեսական ծանր վիճակի, այլ նաև Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու դեմ:  


Նշենք, որ երեկ հանրահավաքի մեկնարկին ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հստակություն մտցրեց հանրահավաքի օրվա ընտրության հարցում` հայտարարելով. «Մեր հանրահավաքն ուղղված չէ Ռուստաստանի դեմ»:  Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում նշեց հետևյալը. «Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը այլեւս անշրջելի իրողություն է։ Իսկ այդ առթիվ երկու-երեք տասնյակ անհատների ջղաձգումներն արդեն վերածվում են զավեշտի, քանի որ երկու-երեք տասնյակ հոգի, մարդկանց մտքերը պղտորելուց բացի, ոչ մի պարագայում չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել»:  


Սկզբնաղբյուրը` yerkir.am 

Նույն շարքից