Միջազգային Հասարակություն 

Սպանել է նախկին կնոջը, նրա նոր զուգընկերոջը և չորս երեխաներին․ Միակ փրկվածը յոթ ամսական երեխան է

Վեց մարդ սպանված է հայտնաբերվել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում, հայտնում է տեղական ոստիկանությունը:

Հրազենային վնասվածքներով դիերը հայտնաբերվել են Կայսերիիցա կոչվող տարածքում, գրում է ՌԻԱ Նովոստին: Նախնական տվյալներով ՝ մարդասպանը տղամարդ է, որը թաքնվել է անհայտ ուղղությամբ։

Հանցագործության դրդապատճառը, հավանաբար, եղել է խանդը նախկին կնոջ և նոր զուգընկերոջ նկատմամբ:

Ոչ պաշտոնական տվյալներով ՝ մահացածների թվում կա չորս երեխա, և միակ փրկվածը յոթ ամսական երեխան է, որը հոսպիտալացվել է բազմաթիվ վնասվածքներով:

Նույն շարքից