Հասարակություն 

Րոպեներ առաջ դուրս եկա Ոստիկանության Կենտրոնի բաժնից․ Գևորգ Գյուլումյան

«Րոպեներ առաջ դուրս եկա Ոստիկանության Կենտրոնի բաժնից.

Ժամեր առաջ պարեկային ծառայության կողմից բերման եմ ենթարկվել` ուրիշի առողջությունն ու գույքը դիտավորյալ վնասելու կասկածանքով:

Ոստիկանությունը գործի առթիվ հետաքննություն է իրականացնում:

Հ.Գ. Այսօր ժամը 14:20-ի սահմաններում երկու երիտասարդ մոտեցել են ինձ և ակնհայտ սադրանքներ իրականացրել, որից հետո տեղի է ունեցել այն, ինչ գրել եմ:

Մինչ ես գտնվում էի ոստիկանական բաժանմունքում, նմանատիպ սադրանքների փորձեր են իրականացվել նաև ստորագրահավաքի մյուս կետերի պատասխանատուների հանդեպ»:

Գևորգ Գյուլումյան

Նույն շարքից