Տեսանյութեր Միջազգային Հասարակություն 

Ինքնաթիռը վայրէջք է կատարել ճանապարհի երթևեկելի հատված՝ լուսացույցի մոտ /Տեսանյութ/

ԱՄՆ Պարկլենդ քաղաքում ինքնաթիռը վայրէջք է կատարել ուղիղ փողոցում՝ լուսացույցի մոտ։ Այս մասին հայտնում է AP-ը:

Ինչպես երևում է կադրերում, «KR2» ինքնաթիռը վայրէջք է կատարել ճանապարհի երթևեկելի հատված՝ վախեցնելով այնտեղ ընթացող վարորդներին։

Հասկանալով, որ իրավիճակն ակնհայտորեն նորմալ երևույթ չէ հանրային ճանապարհների համար, ոստիկաններից մեկն անմիջապես արձագանքելով՝ սկսել է հետևել ինքնաթիռին։

Այնուամենայնիվ, հետապնդումը երկար չի չտևել. օդաչուն կարողացել է առանց միջադեպերի կանգ առնել լուսացույցի դիմաց:

Նույն շարքից