Տեսանյութեր Միջազգային Հասարակություն 

Ինչպես են «An-26» ինքնաթիռի օգնությամբ առաջացնում արհեստական անձրևներ Սիբիրում /Տեսանյութ/

«An-26» հատուկ ինքնաթիռը շարունակում է արհեստականորեն անձրևներ առաջացնել Սիբիրում ՝ անտառային հրդեհները մարելու համար: Երեկ՝ օգոստոսի 1-ին, ինքնաթիռներն աշխատանքներ են իրականացրել Իրկուտսկի շրջանի հյուսիսում և Կրասնոյարսկի երկրամասի Եվկյան շրջանում:

Անձրևներ առաջացնելու համար դիտորդ օդաչուները ռմբակոծում են ամպերը հատուկ փափուշտներով: ՌԴ օդային անտառպահպանությունում պարզաբանել են, որ «կրակոցներն» իրականացվել է գրեթե 100 անտառային հրդեհների վրա: Գրեթե 60 դեպքերում տեղումները եղել են միջին և բարձր ինտենսիվությամբ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիբիրում անտառային հրդեհների մասշտաբը մոտենում է 3 միլիոն հեկտարի: Հինգ մարզում մտցվել է արտակարգ իրավիճակների ռեժիմ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է Պաշտպանության նախարարությանը միանալ հրդեհի մարման աշխատանքներին:

Նույն շարքից