Ռուբեն մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Գոյություն ունի որոշ փաստաբաններից կազմված մի փակ ֆեյսբուքյան խումբ։ Այն որևէ առնչություն չունի ո’չ պետական և ո՚չ էլ հասարակական որևէ կառույցի հետ։
Այդ խմբում օգտատեր Ա-ն (միակ ադմինը) կատարում է գրառում, որը, ի թիվս այլոց, մեկնաբանում է օգտատեր Բ-ն։ Օգտատեր Ա-ն, հավանաբար համարելով, որ Բ-ի մեկնաբանությունը վերաբերելի չէ իր բուն գրառմանը, կամ չգիտեմ ուրիշ ինչ պատճառով, հեռացնում է այդ մեկնաբանությունը։ Բ-ն բողոքում է, որից հետո խմբից հեռացվում է։
Ու ի՞նչ։ Ու այն, որ օգտատեր Բ-ն այս ամենը որակում է Եվրոպական կոնվենցիայի խախտում (!!!), իսկ որոշ «լրատվամիջոցներ» սիրով պտտում են այդ հանճարեղ թեզը՝ թիրախավորելով Ա-ին, ինչպես նաև նրա ու ևս 100 անձի մասնակցությամբ մի կարևոր հանրային գործընթաց։
Հիմա բուն ասելիքս. երբ հասնեք մանկապարտեզում մեր թույլ տված «Եվրոպական կոնվենցիայի խախտումներին», ձեն հանեք»։