Հասարակություն Պատահարներ 

Թուրքիայում ավտոբուսում բռնկված հրդեհից 5 զբոսաշրջիկ է զոհվել

analitik.am

Հինգ զբոսաշրջիկ, այդ թվում 1 երեխա է զոհվել և 15 զբոսաշրջիկներ էլ տուժել են Բալըքեսիր /Թուրքիա/ գավառում այրվող ավտոբուսից։ Այս մասին հայտնում է Hurriyet պարբերականը։

Ավտոբուսում 27 ուղևոր է եղել։ Բալըքեսիրի վարչական ղեկավարը հայտնել է, որ մեքենայում բռնկվել է սրճեփը։ Վարորդը կանգնեցրել է ավտոբուսը, որպեսզի տարհանի այնտեղ եղած մարդկանց։ Սակայն տարհանման ժամանակ խուճապ է սկսվել, որն էլ հանգեցրել է ուղևորների հրմշտոցի և մահվան։ Ենթադրվում է, որ զոհվածները թունավորվել են այրվող նյութերի արտազատումներից և չեն կարողացել թողնել ավտոբուսը։

Իսկ մինչ այդ էլ Անթալիայում էր զբոսաշրջիկների ավտոբուս կողաշրջվել։ Տուժել են 25 զբոսաշրջիկներ Նորվեգիայից և Լեհաստանից։

Նույն շարքից