Քաղաքական 

Հրապարակվել է Սուրգութում ոստիկանի դաժան սպանության տեսանյութը

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է Սուրգութի դանակով զինված բնակիչը հարձակվում պարեկապահակային ծառայության աշխատակցի վրա։ 37-ամյա Ֆիլիպ Ինոզեմցևը օգոստոսի 1-ին սպանել է ոստիկաններից մեկին, իսկ մյուսին՝ վիրավորել։

Տեսանյութում երևում է, որ չարագործը հազիվ է ոտքի վրա կանգնում, բայց համառ դիմադրություն է ցույց տալիս։ Ընդ որում, նրա կողմից վիրավորված ոստիկանը թեև կենդանության նշաններ չի ցույց տալիս, բայց Ինոզեմցևը ևս մի քանի դանակի հարված է հասցնում նրան։ Իրավապահներին մեծ դժվարությամբ է հաջողվել բռնել նրան։

Հայտնի է դարձել, որ Ֆիլիպ Ինոզեմցեվը ՌԴ ԱԻՆ Սուրգութի տարածքային բաժանմունքի աշխատակից է։

Նույն շարքից