Հասարակություն Պատահարներ 

Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են Lexus-ն ու 06-ը․ 5 վիրավորներից 2-ը զինծառայողներ են

analitik.am

Երեկ` օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 204 կմ հատվածում՝ Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհի հատման խաչմերուկում, բախվել են Քաջարան քաղաքի բնակիչ 32-ամյա Վ. Հ-ի Lexus մակնիշի և Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ 45-ամյա Հ.Հ-ի Ваз 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 06-ի ուղևորներ՝ Ճամբարակ քաղաքի բնակիչներ 30-ամյա Մ. Ա-ն, 3-ամյա Է. Է-ն և Անգեղակոթ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Վ. Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։ Ժամեր անց նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել 06-ի վարորդ Հ. Հ-ն և նրա մյուս ուղևոր՝ Անգեղակոթ գյուղի բնակիչ, 39-ամյա Ս. Մ-ն։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ 06-ի վարորդ Հ. Հ-ն և վիրավորներից Ս. Մ-ն ծառայում են ՀՀ Զինված ուժերում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Lexus-ը։

Նույն շարքից