Հասարակություն Պատահարներ 

Ողբերգական վրաերթ Աշտարակ-Սասունիկ ճանապարհին․ հետիոտնը տեղում մահացել է

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 22։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ 35-ամյա Հարություն Մարգարյանը Վազ 2106 մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի Սասունիկ գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված միջին տարիքի տղամարդու։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Աշտարակի բժշկական կենտրոն, այնուհետև ոստիկանության Աշտարակի բաժին։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Աղբյուրը հայտնում է նաև, որ վարորդի ինքնազգացողությունը վատացել էր և տեղում բուժօգնություն ստացավ Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից։

Նույն շարքից