Հասարակություն Մշակույթ Քաղաքականություն 

Բաքվում մտադիր են ուսումնասիրել հայոց լեզուն և գրականությունը

analitik.am

Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնը մտադիր է հայագիտության հետազոտական բաժին բացել, որը կզբաղվի հայոց լեզվի, գրականության և պատմության ուսումնասիրմամբ:

«Մենք պետք է համակողմանի ուսումնասիրենք Հայաստանը, այդ թվում` նրա քաղաքականությունը, տնտեսությունը, պատմությունը, գրականությունը: Մենք մտածում ենք նաև կենտրոնում հայոց լեզվի դասընթացներ անցկացնել: Ադրբեջանում հայերեն իմացող քիչ մասնագետներ կան»,- Rusarminfo-ի փոխանցմամբ՝ ասել է կենտրոնի կառավարման խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը:

Նրա խոսքով՝ մի շարք ուսումնասիրություններ են իրականացվում՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ և հայագիտության բաժնի բացման նպատակը «հակամարտության իրողությունը միջազգային հանրությանը հասցնելն է»:

Նույն շարքից